Եվրագոտու ՀՆԱ-ն կրճատվել է ռեկորդային 12.1 տոկոսով
Երկրորդ եռամսյակում Եվրագոտու 19 երկրների ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատ ընկել է ռեկորդային 12.1 տոկոսով, վկայում են Եվրամիության վիճակագրական գրասենյակի վերջնական տվյալները, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Եվրագոտու տնտեսությունը հետընթացի մեջ է: ՀՆԱ-ի անկումն ամենազգալին էր 1995 թվականից ի վեր: Տարեկան կտրվածքով եվրագոտու ՀՆԱ-ն կրճատվել է 15 տոկոսով:
Վերլուծաբանները նախնական թվերի վերանայում չէին ակնկալում, վկայում են Trading Economics-ի տվյալները:
ՀՆԱ-ի ռեկորդային անկումը գրանցվել էր Գերմանիայում (-10.1 տոկոս` նախորդ եռամսյակի համեմատ), Ֆրանսիայում (-13.8 տոկոս), Իտալիայում (-12.4 տոկոս) եւ Իսպանիայում (-18.5 տոկոս), նշում է Trading Economics-ը:
Առաջին եռամսյակում Եվրագոտու ՀՆԱ-ն ընկել էր 3.6 տոկոսով եւ 3.1 տոկոսով: Եվրամիության 27 երկրների ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում եռամսյակային կտրվածքով կրճատվել էր 11.7 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով` 14.1 տոկոսով:
Եվրոստատի զեկույցը տվյալներ է ներկայացնում նաեւ ապրիլ-հունիս ամիսներին եվրագոտում եւ ԵՄ-ում զբաղվածության դինամիկայի վերաբերյալ:
Նախնական տվյալներով ՝ զբաղվածների թիվը, նախորդ եռամսյակի համեմատ, եվրագոտում նվազել է 2.8 տոկոսով, իսկ ԵՄ-ում` 2.6 տոկոսով: Ցուցանիշների անկումը եւս առավելագույնն է դարձել վիճակագրության վարման պատմության մեջ:
2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ եվրագոտում աշխատատեղերը կրճատել են 2.9 տոկոսով, իսկ ԵՄ-ում` 2.7 տոկոսով:
Կարծիքներ