Հանրապետական շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը կվերանայվի

Հանրապետական շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը կվերանայվի

Հայաստանում 2024 թվականին ներդրված միասնական շտապօգնության ծառայությունը 2025-ին կընդգրկի արդեն ամբողջ հանրապետությունը: Կվերանայվի աշխատակիցների աշխատավարձը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով նաև շտապօգնության ծառայության  փոփոխություններին:

«2024-ին Հայաստանի հյուսիսային հատվածն արդեն սպասարկում ենք Գյումրու նորաստեղծ օպերացիոն կառավարման կետից: Այս տարի շտապօգնության միասնական ծառայությունը  կընդգրկի ամբողջ հանրապետությունը: Օպերատիվ կառավարման նոր կենտրոնի աշխատանքները՝ վերանորոգման և հագեցման, այս տարի արդեն մեկնարկել են: 2025-ին կվերանայենք Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձը»,-ասաց նախարարը:

Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ   փոփոխությունը հանգեցրել է նրան, որ  կրճատվել է կանչի ժամանակը։ «Միջինում չորս րոպեի ընդհանուր կանչի կրճատում ունենք  Շիրակի, Լոռու մարզերում»,-ավելացրեց նախարարը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում