Նոր խաբեություն ֆեյսբուքում (լուսանկարներ)

Նոր խաբեություն ֆեյսբուքում (լուսանկարներ)

Համացանցով առևտուր անելն այսօր  թերևս հեշտացնում է մեր կյանքը և շատերի համար գնումներ կատարելու իդեալական տարբերակ է: Սակայն քիչ չեն նաև դեպքերը, երբ գնորդը բախվում է խնդիրների՝ անբարեխիղճ սպասարկում, վատ որակ, նկարագրին չհամապատասխանող  ապրանք: Վերջերս ֆեյսբուք սոցիալական ցանցում շատ են նաև կեղծ գովազդները, որտեղ օգտագործվում են տարբեր հայտնի մարդկանց լուսանկարներ: Եթե նախորդ տարի որպես խայծ գովադզում տեղադրում էին որևէ հայտնի բժշկի լուսանկար և վաճառում դեղամիջոց, ապա այս տարի հերթը հասել է նիհարեցնող միջոցներին: Ֆեյսբուքում անհայտ ծագման, տարօրինակ անուն ունեցող էջերից սպառողին առաջարկվում է միջոց, որը «ճարպի թշնամին է»: Բազմաթիվ օգտատերեր մեկնաբանություններում նշում են, որ գնել են և համոզվել՝ խաբեություն է: Այսպիսով, հորդորում ենք գնումների կատարելուց առաջ լինել ուշադիր:

    

Հետևեք մեզ նաև Տելեգրամում