Տեխասում առաջարկել են հանրաքվե անցկացնել ԱՄՆ-ից անկախանալու վերաբերյալ
Տեխասի Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Քայլ Բիդերմանն առաջարկել է հանրաքվե անցկացնել նահանգն ԱՄՆ-ից անկախանալու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Fox News-ը:
«Ես խոստանում եմ օրինագիծ ներկայացնել, որը թույլ կտա տեխասցիներին հանրաքվե անցկացնել նահանգը որպես անկախ պետություն ճանաչելու համար»,- գրել է օրենսդիրը Twitter-ում:
Ըստ Բիդերմանի՝ դաշնային կառավարությունն այլևս չի ներկայացնում տեխասցիների շահերը:
Կարծիքներ