Այն շատ արդյունավետ և հուսալի է. Պեսկովը խոսել է «Քովիդ-19»-ի դեմ ռուսական պատվաստանյութի մասին

Այն շատ արդյունավետ և հուսալի է. Պեսկովը խոսել է «Քովիդ-19»-ի դեմ ռուսական պատվաստանյութի մասին

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումների արդյունքները վկայում են դրա արդյունավետության և հուսալիության մասին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնումից Թուրքիայի հրաժարվելու ֆոնին:

«Միանշանակ կարելի է ասել. փորձարկումների արդյունքները խոսում են այն մասին, որ այն շատ արդյունավետ և հուսալի պատվաստանյութ է, որը կարող է և անպայմանորեն շատ կարևոր դեր կխաղա համավարակի դեմ պայքարի հարցում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ռուսական պատվաստանյութի արդյունավետության մասին հարցին:  

Հիշեցնենք, որ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական պատվաստանյութը չի համապատասխանում GLP-ին (Լավ լաբորատոր պրակտիկա), ինչի պատճառով էլ երկիրը հրաժարվել է այն ձեռք բերելուց:

Միևնույն ժամանակ «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամից հայտնել են, որ բանակցություններն Անկարայի հետ պատվաստանյութի մատակարարման հարցով շարունակվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում