Լոնդոնցիները զանգվածաբար լքում են քաղաքը մինչև նոր սահմանափակումների ուժի մեջ մտցնելը
Լոնդոնի բնակիչները նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով սահմանափակումների խստացման մասին իշխանությունների հայտարարությունից հետո սկսել են զանգվածաբար լքել Բրիտանիայի մայրաքաղաքը, գրում է Daily Mail պարբերականը:
Երկաթուղային խոշոր կայարաններում նկատվել է մարդկանց կուտակումներ. նրանք փորձել են լքել Լոնդոնը մինչև դեկտեմբերի 20-ին նոր՝ այդ թվում քաղաքից մուտքի և ելքի սահմանափակումների ուժի մեջ մտնելը: Բացի այդ, լուրջ խցանումներ են եղել մայրուղիներում, որոնք Լոնդոնը կապում են երկրի այլ մասերի հետ:
Brexit կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը տեղի ունեցողը համեմատել է Բրիտանիայի մայրաքաղաքում ավելի քան 80 տարի առաջ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին կատարվածի հետ: «Շնորհավորում եմ վարչապետին և կառավարության փորձագետներին, դուք 1939 թվականից ի վեր Լոնդոնից առաջին տարհանման պատճառ դարձաք»,- ասել է նա:
Վարչապետ Բորիս Ջոնսոնը դեկտեմբերի 19-ին հայտարարել է Լոնդոնում և Անգլիայի հարավ-արևելքում վարակի տարածման սպառնալիքի չորրորդ (առավելագույն) մակարդակի մասին:
Կարծիքներ