Քաղաքացին «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով փորձել է անցնել Աղստև գետը և արգելափակվել է

Քաղաքացին «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով փորձել է անցնել Աղստև գետը և արգելափակվել է

Օգոստոսի 24-ին՝ ժամը 21։33-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով փորձել է անցնել Աղստև գետը և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Աղստև գետից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում