Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը

Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը

Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանի բացման հնարավորությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան, գրում է Грузия Онлайн  պորտալը:

«Հիմնական բանը, որը կարող է ապահովագրել լարիի փոխարժեքի հետագա տատանումները, տնտեսության արագ վերականգնումն է: Գիտեք, որ մենք գործնականում վերացրել ենք զբոսաշրջության վերականգնման հիմնական սահմանափակումները: Ընթացքի մեջ են պատվաստումները, որոնք խոչընդոտ կդառնան երրորդ ալիքի համար: Զբոսաշրջությունը երկրին լրացուցիչ արժույթ կբերի: Այժմ մենք արդեն քննարկում ենք, թե ինչ պայմաններով կկարողանանք բացել ցամաքային սահմանները, և դա լավ աճ կլինի մեր ֆինանսական շուկայի համար»,-ասել է Տուրնավան:

2021 թվականի փետրվարի 1-ից Վրաստանը վերացրել է կանոնավոր թռիչքների բոլոր սահմանափակումները: Օտարերկրացիները կարող են Վրաստան հասնել ինքնաթիռով, եթե ներկայացնեն կորոնավիրուսի բացասական  թեստ: Միևնույն ժամանակ, Վրաստանի ցամաքային սահմանները գործնականում փակ են. այստեղով երկիր են մտնում միայն Վրաստանի քաղաքացիները և այն օտարերկրացիները, որոնք ամբողջական պատվաստման վկայագիր են ներկայացնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում