Ճապոնիան Հորդանանին ավելի քան 100 մլն դոլար կհատկացնի էներգետիկ ոլորտի զարգացման համար

Ճապոնիան Հորդանանին ավելի քան 100 մլն դոլար կհատկացնի էներգետիկ ոլորտի զարգացման համար

Ճապոնիան Հորդանանին կտրամադրի 15 մլրդ իենի (102 մլն դոլար) չափով ֆինանսական օգնություն էներգետիկ ոլորտի բարեփոխումների ծրագրի համար։ Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ամմանում Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայաշիի և Հորդանանի ԱԳ նախարար Այման Հուսեյն Աբդուլլահ աս-Սաֆադիի միջև կայացած բանակցություններից հետո։

Ճապոնիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ Տոկիոն նաև մոտ 6 միլիոն դոլար կտրամադրի Հորդանանի էներգահամակարգերի ընդհատումների նկատմամբ կայունությունը զարգացնելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում