2018-2020 թվականներին Հայաստանը զենքի ձեռքբերման համար մոտ 2 անգամ ավելի շատ գումար է ծախսել, քան նախորդ 10 տարում. Տարոն Չախոյան

2018-2020 թվականներին Հայաստանը զենքի ձեռքբերման համար մոտ 2 անգամ ավելի շատ գումար է ծախսել, քան նախորդ 10 տարում. Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սերժ Սարգսյանին հուշեք, որ սա պետություն է, ոչ թե կազինո, որտեղ թղթախաղի բլեֆներն ու ժուլիկությունները չեն անցնում։
Իսկ եթե  ՀՀԿ-ում  տառաճանաչության խնդիր ունեն, կներեք, անզոր եմ ․․․
Կրկնում եմ, 2018-2020 թվականներին Հայաստանը զենքի ձեռքբերման համար մոտ 2 անգամ ավելի շատ գումար է ծախսել, քան նախորդ 10 տարում։ 
2008-2018 թվականներին   - 345 մլրդ դրամ
2008-2020 թվականներին   - 609 մլրդ դրամ
Առնվազն մանր ժուլիկություն է Արտակ Զաքարյանի միջոցով հրապարակել  2008-2018թթ-ի պաշտպանական ոլորտի ծախսերը ու դրանք համեմատել 2018-2020թթ-ի զենքի ձեռքբերման ծախսերի հետ։ Պարզ է, որ ընդհանուր պաշտպանական ոլորտի ծախսերը պետք է գերազանցեն   զենքի ձեռքբերման ծախսերը, քանզի դրանք ներառում են այդ թվում նաև զենքի ձեռքբերման ծախսերը։ Բայց անգամ այս դեպքում  2018-2020թթ-ին պաշտպանական ոլորտի ծախսերը զգալի գերազանցում են նախորդ տարիներին այդ ոլորտին հատկացված ծախսերը։
Ի դեպ, ՀՀԿ-ի ներկայացրած պաշտպանական ոլորտի ծախսերի մեջ էին մտնում  նաև «կանսեռվի կոկոշների»  ձեռքբերման համար արված ծախսերը, որոնցով  էլ  կահավորում էին դիրքերը, իսկ  Սեյրան Օհանյանը հավատացնում էր, թե էֆեկտիվ են՝ կարևորը գումարը դուրս էին գրել բյուջեից։
Ավելորդ է անգամ խոսալ ՀՀԿ-ի թմբկահարած զենքի անվան տակ Հայաստանին նվիրաբերած մետաղի ջարդոնի մասին, որոնց մեծ մասն այդպես էլ չկրակեց 44-օրյա պատերազմի ժամանակ՝ անպիտան էին»։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում