Այս օրը հայրենիքի նվիրյալները ազատագրեցին Ակնան. Դավիթ Սանասարյան
1993թ Հուլիսի 23-ը մեր պատմության փառապանծ ու կարևորագույն օրերից մեկն է. այս օրը հայրենիքի նվիրյալները ազատագրեցին Ակնան։
Սիրելի’ հայրենակիցներ,
մեր հայրենիքի ամեն մի մասնիկում վերահաստատվելով ու եռագույնը ծածանելով՝ մեր մեջքն ուղղող ազատամարտիկներն իրենց սխրանքներով պատվել են իրենց ոգեշնչող նախնիներին, իսկ մեզ պատգամել են, որ լինենք միասնական, սիրենք մեր հայրենիքը ու ջանք չխնայենք Հայաստանի (Արցախը ներառյալ) հզորացման ու զարգացման գործում։
Փառք, պատիվ ու խոնարհում հայրենիքի համար նահատակված, վիրավորված ու կռիվ տվածներին, ամրություն՝ սահմանում կանգնած տղերքին, նրանց պատվարժան հրամանատարներին, և վճռականություն՝ հայրենի հողը շենացնողներին։
Դավիթ Սանասարյանի գրառումը
Կարծիքներ