Պուտինը պատմել է ռուսական զենքի մասին
Ռուսաստանը նախկինում ստիպված էր լինել սպառազինության նոր նմուշների մշակման ոլորտում հետեւից հասնողի դերում, բայց հիմա առաջին անգամ երկիրն ունի զենքի ամենաժամանակակից տեսակներ՝ բազմակի գերազանցող մյուս երկրների մշակումներին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Քանիցս եմ ասել այն մասին, որ տասնամյակներ շարունակ մենք մշտապես հետեւից հասնողի դերում էինք, դուք դա շատ լավ գիտեք։ Դա վերաբերում էր ատոմային, միջուկային զենքին, այնուհետեւ հեռավար ռազմավարական ավիացիային, իսկ հետո նաեւ հրթիռային միջմայրցամաքային տեխնիկային, այսինքն՝ նրան, ինչը մասնագետներն անվանում են առաքման միջոցներ»,- շաբաթ հայտարարել է Պուտինը հրթիռաշինարար Հերբերտ Եֆրեմովի հետ առցանց հանդիպման ժամանակ։
ՌԴ նախագահը նշել է, որ դա մշտապես երկրին դրել է շատ ծանր եւ նույնիսկ վտանգավոր վիճակում։ «Ըստ էության, պահեր են եղել, երբ մեզ սպառնացել են, իսկ պատասխանելու ոչինչ չունեինք»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ սա ռազմավարական հավասարակշռության ակնհայտ եւ վտանգավոր խախտում էր։
«Եվ ահա, հիմա մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանն ունի զենքի ամենաժամանակակից տեսակներ, որոնք ուժով, հզորությամբ, արագությամբ բազմակի գերազանցում են, ինչն անչափ կարեւոր է՝ ըստ ճշգրտության բոլոր գոյություն ունեցածներին եւ այսօր գոյություն ունեցողներին։ Այսպիսի զենք աշխարհում ոչ մեկը չունի։ Համենայնդեպս, առայժմ չունի»,- շեշտել է Պուտինը։
Կարծիքներ