Մեջս կուտակումներ էր․ Սոս Ջանիբեկյանը պարզաբանում է իր աղմկահարույց գրառումը
Արվեստի ներկայացուցիչները ֆեյսբուքյան գրառումների միջոցով բանավեճ են սկսել և միմյանց անցյալ ու ներկա են հիշեցնում։ Դերասան Սոս Ջանիբեկյանը Ֆեյսբուքան իր էջում անդրադարձել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր՝ «Իշխանություն» ֆիլմին, նշելով որ ժամանակին Մկրտչյանը խոստացել էր ֆիլմ նկարահանել հեղափոխության մասին, իսկ հիմա խոստումներն այլ տիրույթում են։ Freenews.am-ը կապ հաստատեց դերասան Սոս Ջանիբեկյանի հետ:
Սոս, ինչու՞ որոշեցիք կիսվել երկու տարվա վաղեմություն ունեցող հարցազրույցով, որտեղ Պրն․ Մկրտչյանը խոսել էր ակնկալվող «Դուխով» ֆիլմի նկարհանման մասին.
-Պարոն չէ, այլ Մհեր, որովհետև պարոն եղել ա մեր Մհեր Մկրտչյանը՝ Ֆրունզը։ Չգիտեմ, մեջս կուտակումներ էր, որովհետև իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկն էր «Կյանք ու կռիվ» ֆիլմից հետո։ Միշտ շատ սիրել և հիացել եմ իր աշխատանքներով, նույնիսկ իրեն խնդրել եմ, որ ֆիլմերի քաստինգներին մասնակցեմ և կարողանամ ընդգրկվել որպես դերասան։ Չարախոսություններին ու քննադատություններին մի տեսակ չեմ հարմարվել։ Մարդ, եթե տենց լավ բան ա անում ինքը ըստ իս՝ պետքա լինի սովորեցնող, քաջալերող, ներող, առաջ տանող, բոլորին դուխ տվող, որովհետև արվեստագետը էդպես ա արժևորվում:
Սոս, Ճի՞շտ ենք հասկանում՝ Ձեզ բարկացրել են Մհեր Մկրտչյանի քաղաքական հայացքները.
-Չէ, ի՞նչ քաղաքական հայացք։ Ես բացարձակ տեղյակ չեմ, թե ինքն ինչ քաղաքական հայացքներ ունի։ Ես մենակ մի բան գիտեմ, որ ինքը ժամանակին պետքա նկարեր հեղափոխության մասին ֆիլմ, որի համար փող էր փորձում հայթայթել, բայց հիմա նկարում է հակահեղափոխության մասին, երևի արդեն փողը հայթայթել ա։ Ես պարզապես չեմ սիրում մեկնաբանություններով տղամարդկանց հարցեր քննարկել, բայց քանի որ ինքնա սիրում, ցավոք սրտի շոուբիզնեսի մեծ մասը էդ ա, ես հայաթում էլ կարամ էս հարցով իր հետ խոսեմ, ընկերոջ հետ էլ, ախպոր հետ էլ:
Տպավորություն է, որ դուք նախկինում ունեցել եք անձնական խնդիր և հիմա այդ խնդիրը հանրայնացնում եք, կա՞ նման բան․
-Չէ, ընդհանրապես չեմ կարծում, որ հանրային ա դարձել, պարզապես, որ ինքը (Մհեր Մկրտչյանին նկատի ունենալով) շատ հանրային մարդ ա ու անընդհատ չարախոսում ա ամեն ինչի մասին, ինչ տեղի ա ունենում հայկական կինոշուկայում: Ինքը սիրում ա ֆեյսբուքում գրառումներ կատարել, իսկ ես դա չեմ սիրում։ Այս անգամ փորձեցի խոսել իր հետ նույն հարթակում, որովհետև ինքը էդ օրենքը սիրում ա:
Աննա Ղազարյան
Կարծիքներ