Թուրքական ընդդիմությունը Էրդողանին մեղադրում է Սիրիայում պատերազմ սանձազերծելու մեջ
Թուրքական ընդդիմադիր «Բարօրություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուն Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին մեղադրել է Սիրիայում պատերազմ սկսելու մեջ։
«Ցավոք, Թուրքիան առաջին քայլերն արեց Սիրիային շփոթեցնելու համար: Դրանք արեց Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Մենք դրան երբեք հավանություն չենք տվել»,- ինչպես փոխանցում է ՏԱՍՍ֊ը՝ ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչը Habertürk հեռուստաալիքի եթերում։
Կարծիքներ