ԱՄՆ-ն խոստովանել է գլոբալ հետեւանքների հավանականությունը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների դեպքում
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը խոստովանել է «որոշ գլոբալ հետեւանքների» հնարավորությունը Ռուսաստանի դեմ Ուկրաինայի վրա հարձակման դեպքում պատժամիջոցների կիրառման արդյունքում:
«Մենք հասկանում ենք, որ պատժամիջոցները գլոբալ ազդեցություն կունենան», - ասել է նա AFP-ին:
Նրա խոսքով՝ նախագահը «պարզ հասկացրել է, որ մենք մտադիր ենք շատ մեծ ծախսեր դնել Ռուսաստանի վրա, եթե նա ներխուժի Ուկրաինա»: Ֆինանսների նախարարությունն եվրոպացի դաշնակիցների հետ աշխատում է մի շարք ֆինանսական պատժամիջոցների ուղղությամբ, որոնք կարող են թիրախավորել ռուս անհատներին կամ ընկերություններին եւ «անկասկած կարող են ներառել արտահանման վերահսկողությունը»,- ասել է նա:
Յելենը դրանք որպես «պատժամիջոցների շատ էական փաթեթ է բնութագրել, որը լուրջ հետեւանքներ կունենա ռուսական տնտեսության համար»: Սակայն նա խոստովանել է մտահոգությունները «էներգետիկայի վրա հնարավոր ազդեցության» վերաբերյալ՝ հաշվի առնելով Ռուսաստանի՝ որպես համաշխարհային շուկա նավթ եւ բնական գազ դեպի Եվրոպա մատակարարողի դերի կարեւորությունը:
Վաշինգտոնը «համագործակցում է եվրոպացի դաշնակիցների հետ՝ փորձելով հնարավորինս պաշտպանել նրանց ոչ իրավաչափ ազդեցությունից»՝ երաշխավորելով, որ «առկա մատակարարումները գալիս են աշխարհի այլ մասերից» եւ «փորձում են համոզվել, որ նավթն ու բնական գազը շարունակում են Եվրոպա մատակարարվել»,- ասել է Յելենը։
Կարծիքներ