Լեհաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Լեհաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ռաու Զբիգնեւը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ։
«Վարշավայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ արտգործնախարար Ռաու Զբիգնեւը բարձր է գնահատել տարածաշրջանում կայունության եւ բարգավաճման հասնելու համար Հայաստանին եւ Ադրբեջանին աջակցությանն ուղղված շարունակական ջանքերը: Արտաքին գործերի նախարարը հաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբին եւ անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին»,- նշվում է ԵԱՀԿ լեհական նախագահության թվիթերյան էջին:
Կարծիքներ