Տեղեկություններ կան, որ ոստիկանները մահակներով զինված պատրաստվում են գնալ Ամուլսար. Ջերմուկի բնակիչ
Ամուլսարի պահպանները տեղեկություններ ունեն, թե Արարատի մարզի ոստիկանները մահակներով զինված պատրաստվում են գնալ Ամուլսարի պոստեր: Այս մասին այսօր FreeNews-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը:
Նա նշեց, որ ըստ այդ տեղեկությւոնների, ոստիկանները հրահանգ ունեն, որ ամեն գնով պետք է ճանապարհը բացեն, ապա ավելացրեց, որ այս պահին փորձում են ճշտել իրենց տեղեկությունները, որից հետո էլ քայլեր կձեռնարկեն:
«Ամուլսարի համար միայն Ջերմուկի բնակիչները չէ, որ կանգնած են, Հայաստանի տարբեր բնակավայրերից, մասնավորապես, շատ մարդիկ Երևանից, այս պահին պատրաստ են Ամուլսար հասնել և պայքարել»,-ասաց Բունիաթյանը:
Հարցին, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում Ամուլսարի պահպանների և պահնորդական կազմակերպության հարաբերությունների սրացումը, Ջերմուկի բնակիչը պատասխանեց. «Անանկացման դատ կա, և եթե ոչինչ չփոխվի «Լիդիան Արմենինան» սնանկ է ճանաչվելու, այդ պատճառով էլ ամեն կերպ փորձում են իրավիճակը փնտրել»:
Կարծիքներ