Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
Հունիսի 22-26-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Աշտարակ, Դիլիջան, Նոյեմբերյան, Գյումրի քաղաքներում և Այգեզարդ, Մերձավան գյուղերում:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել 1 լորտու տեսակի սողուն, 6 սահնօձ, 2 շահմար, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:
Կարծիքներ