Եվրոպայում գազի գինն իջել Է հազար խորանարդ մետրի դիմաց գրեթե մինչեւ 1 000 դոլար
Եվրոպայում գազի գինը դեկտեմբերի 30-ին կայացած բորսայական սակարկությունների ընթացքում իջել Է հազար խորանարդ մետրի դիմաց գրեթե մինչեւ 1 000 դոլար, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները:
Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինն իջել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ1 018 դոլար: Մեկ օրում գազի արժեքի ընդհանուր նվազումը կազմում Է 10 տոկոս:
Դեկտեմբերի 21-ին Եվրոպայում գազի սակարանային գինը պատմության մեջ առաջին անգամ հաղթահարեց հազար խորանարդ մետրի դիմաց 2 000 դոլարը՝ սկսվող սառնամանիքների եւ Եվրոպայի գազի ստորգետնյա պահեստարաններում անոմալ ցածր պաշարների ֆոնին:
Սակայն հետագա օրերին գինը շտկվել Է Եվրոպայում հողմագեներացիայի վերսկսման եւ այն նորությունների ֆոնին, որ ԱՄՆ-ից Եվրոպա հեղուկարցված բնական գազ փոխադրող լցանավերի թիվը մեկ երրորդով ավելացել Է:
TTF հաբում ապառնագրերի արժեքն անկայուն Է սպեկուլյատիվ գործոնի պատճառով եւ չի արտացոլում Եվրոպային ֆիզիկական մատակարարումների իրական գինը: «Գազպրոմի» տվյալներով՝ 2021 թվականի պարտավորագրերով գազի արտահանման միջին գինը կազմում Է հազար խորանարդ մետրի դիմաց 280 դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ