Չինաստանում կրկնել են աշխարհի յոթ հրաշալիքներից մեկի կառուցումը

Չինաստանում կրկնել են աշխարհի յոթ հրաշալիքներից մեկի կառուցումը

Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկով ոգեշնչված՝ Չինաստանի Շանհայ քաղաքում բացել են «1000 ծառ» բազմաֆունկցիոնալ համալիրի առաջին մասը։ Շենքերի անսամբլը կրկնում է Բաբելոնի կախովի այգիները, գրում է Dezeen-ը։

Նախագիծը մշակվել է բրիտանացի դիզայներ Թոմաս Հեզերվիքի ստուդիայի կողմից ծրագրավորող Թիան Անի համար: Համալիրը գտնվում էր M50 արվեստի թաղամասի և քաղաքային այգու հարևանությամբ, պատրաստի տեսքով այն կզբաղեցնի 300 հազար քառակուսի մետր տարածք։ Տները նախատեսվում է օգտագործել ռեստորանների, թանգարանների և պատկերասրահների համար։

Անսամբլի յուրահատկությունը սյուներն են, որոնց վերևում տնկված է 70 տարբեր տեսակի ծառ։ Ըստ մտահղացման՝ համալիրում կհայտնվեն հազար նման կառույցներ, որոնցից յուրաքանչյուրը հագեցած է ոռոգման ավտոմատ համակարգով։

Շանհայի կառավարությունն ակնկալում է, որ նախագծի երկրորդ փուլը շահագործման կհանձնվի 2023 թվականին։ Երկու տարվա ընթացքում բանվորները կավարտեն նմանատիպ, բայց ավելի բարձր, ծառերով շենքերի ու սյուների անսամբլը, ինչպես նաև այն առաջինին կկապեն ծածկած կամրջով և թունելով։ Մշակողները նշել են, որ համալիրի երկու հատվածները գտնվում են նախկին ալրաղացի տեղում։ Նրանց հաջողվել է փրկել գործարանի շենքը և այն տեղավորել ընդհանուր կազմի մեջ, և նրանք որոշել են հին զանգակատունը վերածել վերելակի՝ էքսկուրսիաների համար:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում