Կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակվելու համար 5-10 վայրկյանը բավական է․ ԱՀԿ

Կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակվելու համար 5-10 վայրկյանը բավական է․ ԱՀԿ

Եթե կորոնավիրուսի նախնական տարբերակով վարակվելու համար անհրաժեշտ էր առնվազն 15 րոպե շփում հիվանդ մարդու հետ, ապա  հնդկական «դելտա» շտամով վարակվելու համար հաշված վայրկյաններ են պետք։ Խոսքը 5-10 վայրկյանի մասին է։ Այս մասին հայտնել է համաճարակաբան, կենսաբանական սպառնալիքներին արձագանքելու հարցերով ԱՀԿ փորձագետ Նատալյա Վինոգրադը «Украина 24»-ի եթերում։

Նա նշել է, որ «դելտա» շտամն այսօր առողջապահության համաշխարհային կազմակերպության մակարդակով թիվ 1 խնդիրն է։

Նրա խոսքով՝ վարակվածները և պատվաստվածները մնում են վարակման ռիսկի խմբում, սակայն այն կտանեն ավելի թեթև։

Ավելի վաղ ԱՀԿ-ն «դելտա» շտամն անվանել էր ամենավարակիչը կորոնավիրուսի բոլոր շտամներից։ Այն հայտնաբերվել էր աշխարհի երկրներից կեսում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում