Երիտասարդ բուժքրոջ մահը մեծ ողբերգություն է, հարված, որը կրել է համայն Վրաստանը. Ղարիբաշվիլի

Երիտասարդ բուժքրոջ մահը մեծ ողբերգություն է, հարված, որը կրել է համայն Վրաստանը. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնել պատվաստումից հետո երիտասարդ բուժքրոջ մահվան կապակցությամբ, հայտնում է 1tv.ge-ն։

«Ես իմ խոր վիշտն եմ հայտնում երիտասարդ բուժքրոջ՝ Մեգի Բաքրաձեի մահվան կապակցությամբ», – գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ֆեյսբուքյան իր էջում։

Կառավարության ղեկավարի խոսքով, սա ամենամեծ ողբերգությունն է, որը կրել են բոլորը, մեծ հարված, որը ստացել է ամբողջ Վրաստանը:

«Մեր բժիշկները կորցրել են մի երիտասարդ գործընկերոջ, ով իր ամբողջ էությամբ պահպանում էր մեր քաղաքացիների առողջությունը և պայքարում համաճարակի դեմ:

Ես իմ անկեղծ ցավակցությունն ու վշտակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին ու հարազատներին, ցավակցում եմ ողջ բժշկական հանրությանը»,-գրել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում