Մյանմայում տեղի Է ունեցել 5,1 մագնիտուդով երկրաշարժ
Փետրվարի 25-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Մյանմայի կենտրնական մասում: Այդ մասին հայտնել Է Հոնկոնգի դիտարանի սեյսմոլոգիական ցանցը, որն ստորգետնյա ցնցումներն արձանագրել Է չինական ժամանակով 10:34-ին (Երեւանի ժամանակով 06:34-ին):
Էպիկենտրոնը գտնվել Է Մեյթիլա քաղաքից 210 կիլոմետր դեպի հյուսիս:
Օջախի տեղադիրքը ամփոփագրում չի նշվում: Զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ այս ժամին չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ