Ծանր ու նվաստացուցիչ գին. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Անցյալ տարվա նոյեմբերի 9-ին կնքված հրադադարը դիտվում է որպես Ադրբեջանի հաղթանակ եւ պարտություն՝ Հայաստանի համար: Սակայն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական, տնտեսական, կրթական եւ մնացյալ ոլորտներում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ այսօրվա հաղթանակի գինը լինելու է ինքնիշխանության կտրուկ նվազեցումը, ընդհուպ մինչեւ կորուստը։ Իհարկե, այդ գործընթացը նոր չի սկսվել, «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգը վերջին տարիներին «պարտադրվել» է Ադրբեջանին, իսկ Թուրքիայի անմիջական աջակցությամբ ռազմական հաղթանակն ավելի արագացրեց այդ տեմպերը։
Արդեն ուժի մեջ է մտել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ մշակութային կենտրոններ հիմնելու եւ գործելու մասին միջկառավարական համաձայնագիրը, որը ստորագրվել էր դեռեւս 2018 թվականի ապրիլի 25-ին։ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ արտոնյալ առեւտրային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մարտի 1-ից: Դյուրացվում է նաեւ երկու երկրների քաղաքացիների երկկողմ տեղաշարժը, որի արդյունքում Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիները հնարավորություն են ստանում փոխայցելություններ կատարել նույնականացման (ID) քարտերով: Թուրք-ադրբեջանական «եղբայրական» համագործակցությունը դրսեւորվում է նաեւ արտաքին քաղաքականության մեջ։ Բնականաբար, ավելորդ է խոսել նաեւ ռազմական ոլորտում երկու երկրի սերտ համագործակցության մասին։ Սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմը դրա վառ ապացույցն էր, նաեւ այն, որ այսօր թուրքական բանակն արդեն լիիրավ կերպով տեղակայված է Ադրբեջանում։ Սակայն ամենաուշագրավը Թուրքիայի եւ Ադրբեջանի օրենսդրությունների շարունակական համապատասխանեցումն է։ Օրենսդրության տեսանկյունից փաստացի գործընթացը զարգանում է այնպես, որ առաջիկա տարիներին չի բացառվում լավագույն դեպքում համադաշնության ստեղծումը, իսկ իրականում՝ Թուրքիայի կողմից Ադրբեջանի կլանումը...»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ