Գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու նպատակով կսահմանվեն միջազգային մակարդակի պահանջներ

Գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու նպատակով կսահմանվեն միջազգային մակարդակի պահանջներ

Կառավարությունը փոփոխություններ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում. նախատեսվող կարգավորումները կնպաստեն գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու խնդրի լուծմանը, գիտական կադրերի սոցիալ-տնտեսական և աշխատանքային պայմանների բարելավմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրության ապահովմանը:

Որոշմամբ առաջարկվող փոփոխությունների արդյունքում կսահմանվեն գիտական արդյունքի միջազգային մակարդակի պահանջներ: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարության 2021 թ. մայիսի 13-ի համապատասխան որոշմամբ 2022 թ. հունվարի 1-ից սկսած պետբյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված գիտական կադրերի աշխատավարձն աստիճանական կավելանա՝ հասնելով հանրապետության մասշտաբով պետական համակարգում համեմատելի և համադրելի արժեքների:

Հաշվի առնելով, որ համապատասխան կարգավորումը նախատեսված է այն գիտական կազմակերպությունների համար, որոնք գիտական կադրերի որակավորումն իրականացրել են սահմանված ամսաթվից առավելագույնը մեկ տարի առաջ՝ առաջարկվում է գիտական կադրերի որակավորման անցկացման ժամկետը «յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ»-ի փոխարեն սահմանել «առնվազն 5 տարին մեկ անգամ»: Արդյունքում գիտական կազմակերպությունները կարող են իրականացնել գիտական անձնակազմի կամավոր արտահերթ ատեստավորում, ինչն էլ հնարավորություն կտա արտահերթ ատեստավորում անցած գիտական կադրերին վարձատրվելու վերոնշյալ որոշմամբ սահմանված բազային նվազագույն աշխատավարձի համապատասխան դրույքաչափերով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում