Ի՞նչ պայուսակ ընտրել դպրոցականի համար

Ի՞նչ պայուսակ ընտրել դպրոցականի համար

Դպրոցական պայուսակը պետք է լինի ճիշտ կառուցվածքով՝ երկու ուսագոտիով, իսկ մեջքի հատվածը չպետք է լինի կոշտ կամ արհեստական նյութերից պատրաստված: Առաջին դասարանի աշակերտների համար՝ գրքերով ու գրենական պիտույքներով, պետք է կշռի 3-3,5 կգ-ից ոչ ավելի: Նշանակում է՝ պայուսակ ընտրելիս ծնողները պետք է հաշվի առնեն դատարկ պայուսակի քաշը: Պայուսակի քաշը յուրաքանչյուր ուսումանական տարի 0,5 կգ-ով կարող է ավել լինել:

Չափորոշիչները սահմանվում են առողջապահության նախարարի հրամանով։

Ծանր պայուսակը կարող է առաջացնել կեցվածքի շեղումներ, մկանների դիսբալանս: Եթե հենաշարժողական համակարգը պարբերաբար գտնվում է ծանրաբեռնված վիճակում, կարող են ցավեր առաջանալ ոչ միայն ողնաշարի շրջանում՝ մեջքի հատվածում, այլև ստորին վերջույթներում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում