Վիտալի Բալասանյանը շնորհավորել է Վեհափառ Հայրապետին՝ տարեդարձի առթիվ
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն այսօր շնորհավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ։ Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.
«Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձն է
Վեհափառ Տեր,
Արցախ աշխարհի հավատավոր զավակների և իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձերդ Սրբությանը՝ ծննդյան կապակցությամբ: Ձեր մարդկային վեհանձնության, բարեգթության, խաղաղասիրության, խորիմաստության ու առաքինության շնորհիվ բարձր գնահատանքի է արժանի Ձեր ավանդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առավել զորացման, պետություն-եկեղեցի կապերի զարգացման, աշխարհասփյուռ հայությանը մայր հայրենիքի շուրջ առավել համախմբման, համահայկական կարևորագույն ծրագրերի իրականացման և եկեղեցաշինության ասպարեզում:
Մենք լի ենք վճռականությամբ զորակից լինելու Ձեզ և մեր Սուրբ Եկեղեցուն՝ առավել զորացնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարությունը և առաքելությունը մեր ժողովրդի կյանքում:
Թո՛ղ Աստված առողջություն, անսպառ ուժ ու կորով պարգևի Ձեզ՝ նոր իրագործումներով ու շնորհումներով զարդարելու մեր Եկեղեցու առաքելությունն ի շինություն մեր երկրի, և ի մխիթարություն աշխարհասփյուռ մեր ժողովրդի:
Վեհափառ տեր
Լիահույս եմ, որ Ձեր հետագա գործունեության տարիները ևս առլեցուն կլինեն աստվածահաճո և արդյունաշատ գործերով։
Որդիական խոնարհությամբ մատչիմ համբույր Ձերդ Սուրբ և Օծյալ Աջույն»:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր զինվորյալ զավակ,
Արցախի հերոս Վ. Բալասանյան
Կարծիքներ