Արգավանդ գյուղում փրկարարներն ապամոնտաժել են թեքված սյունը
Սեպտեմբերի 3-ին, ժամը 17։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող սյունը կոտրվել և կախվել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն ապամոնտաժել են թեքված սյունը և տեղափոխել անվտանգ տարածք։
Կարծիքներ