Վահե Ղազարյանի հրամաններով նշանակվել են մարզային քրեական ոստիկանության վարչության ու համայնքային բաժինների պետեր
Նոյեմբերի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել, որով այսօրվանից գործելու են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարզային քրական ոստիկանության վարչությունները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այլևս չեն գործելու ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային վարչությունները։
Ղազարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնից և ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։
Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արսեն Ոսկանյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։
Վ․ Ղազարյանի մեկ ալ հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Զաքարյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Խորեն Բարխոյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնից և ՀՀ ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։
Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։
Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ ֆիլիպպ Ստեփանյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի պետ։
ՆԳ նախարաի մեկ այլ հրամանով Ասքանազ Դավթյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։
Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Արարատի բաժանմունքը դարձել է ոստիկանության Արարատի բաժին և ոստիկանության փոխգնդապետ Գրիգոր Քոչարյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Արարատի բաժնի պետ։ ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի պետ է նշանակվել Սամվել Ասրյանը։
Կարծիքներ