ՅՈՒՆԻՍԵՖ-ն Արմավիրի առողջության առաջնային պահպանման կենտրոնների համար բժշկական սարքավորումներ է տրամադրել
Արմավիրի մարզպետարանի հետ շարունակվող համագործակցության շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայստանյան գրասենյակը Ճապոնիայի կառավարության աջակցությամբ մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոններին փոխանցելու նպատակով մարզպետարանին է հատկացրել առաջին անհրաժեշտության բժշկական սարքավորումներ.
2 շարժական սոնոգրաֆիկ սարք
40 էլեկտրոնային կշեռք՝ հասակաչափով
200 հատ պուլսոքսիմետր
40 շարժական հեմոգլոբինոմետր
Բազմաբաղադրիչ ծրագրի թիրախային խմբում են տեղահանված և մարզում բնակություն հաստատած արցախցիներիը, մասնավորապես՝ երեխաները և հղի կանայք: Ծրագրի նպատակն է ուժեղացնել վերջիններիս շրջանում մատուցվող բժշկական ծառայությունները:
ՀՀ Արմավիրի մարզպետարանը, կարևորելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայստանյան գրասենյակի և Ճապոնիայի կառավարության կողմից մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոններին տրամադրվող բժշկական սարքավորումների նշանակությունը և թիրախային խմբերին մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացումը, իր խորին շնորհակալությունն է հայտնում մարդասիրական ձեռնարկն իրականացնող կողմերին:
Կարծիքներ