Հնդկաստանը դուրս եկավ աշխարհում երկրորդ տեղը կորոնավիրուսով վարակվածների թվով
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 90 802-ով, ինչը երկրում ռեկորդային օրական աճ Է համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Ինչպես սեպտեմբերի 7-ին հայտնել Է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 4 204 613-ի:
Այսպիսով, Հնդկաստանը նոր կորոնավիրուսով ախտահարածների թվով առաջ Է անցել Բրազիլիայից (4 137 521 հիվանդացած) եւ այդ ցուցանիշով դուրս Է եկել աշխարհում երկրորդ տեղը՝ զիջելով սոսկ ԱՄՆ-ին (6 275 775 ախտահարված):
Երկրում երկրորդ օրն անընդմեջ արձանագրվում Է վարակածների թվի ռեկորդային աճ, նախորդն արձանագրվել Է սեպտեմբերի 6-ին եւ կազմել Է 90 632: Ըստ որում Հնդկաստանն օգոստոսի 4-ից պահպանում Է աշխարհում առաջատարի դիրքերը վարակվածների օրական թվով:
Առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝ այդ վարակի պատճառով մահացու դեպքերի թիվը 24 ժամում ավելացել Է 1 016-ով եւ հասել 71 642-ի: Այդ ցուցանիշով երկիրը մնում Է երրորդ տեղում՝ զիջելով ԱՄՆ-ին եւ Բրազիլիային: Հնդկաստնում բուժում Է անցնում 882 542 հիվանդ, առողջացել Է 3 250 429 մարդ:
Կարծիքներ