Տիգրան Բարսեղյանը չի միանա Հայաստանի հավաքականին

Տիգրան Բարսեղյանը չի միանա Հայաստանի հավաքականին

Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի` Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի առաջիկա հանդիպումներին։

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ «Սլովանի»՝ «Սկալիցայի» դեմ խաղի վերջնամասում Բարսեղյանը մկանային ցավեր է զգացել: Պարզվել է, որ Բարսեղյանը մկանային թեթև վնասվածք ունի: «Սլովանի» և Հայաստանի ազգային հավաքականի բուժանձնակազմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են ռիսկի չդիմել՝ 31-ամյա ֆուտբոլիստին ընձեռելով լիարժեք վերականգնվելու հնարավորություն:

Բարսեղյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում նշել է. «Շատ ուրախ եմ կրկին հավաքական հրավիրվելու կապակցությամբ: Ցավոք, այս անգամ չեմ կարող միանալ թիմին, սակայն լիահույս եմ, որ մարտին կկարողանամ օգնել իմ խաղընկերներին խաղադաշտում: Անհամբերությամբ կսպասեմ ազգային հավաքականի հաջորդ հավաքին և խաղերին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում