Թոմաս Տուխելը չի երկարաձգի պայմանագիրը ՊՍժ-ի հետ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկություն չունի երկարաձգել համագործակցությունը փարիզյան ակումբի հետ, հաղորդում է Le Parisien-ը։
Եթե ՊՍԺ-ի ղեկավարությունն առաջարկի էլ նոր պայմանագիր, 47-ամյա գերմանացի մասնագետը չի ընդունի այն։
Թոմաս Տուխելի գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։
Տուխելը ՊՍԺ-ն գլխավորում է 2018 թվականից։ Նրա հետ թիմը երկու անգամ անընդմեջ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանում ՊՍԺ-ն հասավ եզրափակիչ եւ 0։1 հաշվով պարտվեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։
Կարծիքներ