Մահվան ելքով վրաերթ Արշակունյաց պողոտայում
Փետրվարի 15-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել վրաերթ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածում հայտաբերել են Դ․ Ս․-ի (ծնված 1997 թ․) դին․ քաղաքացուն վրաերթի ենթարկող վարորդը և ավտոմեքենան տեղում չեն հայտնաբերվել։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Կարծիքներ