«Լեռնային Արցախը» պայմանագիր է կնքել 4 լեգեոնականների հետ

«Լեռնային Արցախը» պայմանագիր է կնքել 4 լեգեոնականների հետ

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Լեռնային Արցախի» կազմը համալրել են ղազախական «Ակասի» 4 սաներ՝ Իսմաիլջան Իսմանովը, Դամիր Ժակատայը, Ամիր Դիկհանբաևը, Վյաչեսլավ Դեմիդենկոն, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Վերջին շրջանում 4 խաղացողները փորձաշրջան էին անցնում «Լեռնային Արցախում»: Օրերս թիմի կազմը համալեր էին նաև Գոռ Պողոսյանը, Արսեն Հովհաննիսյանը, Պատվական Մահտեսյանը ու կամերունցի Վալդո Լեոն:

Թիմը մրցաշրջանի երկրորդ հատվածին պատրաստվում է Ստեփանակերտում: Վերջերս «Լեռնային Արցախի» գլխավոր մարզիչ էր նշանակվել Արտաշես Ադամյանը, որը փոխարինել է Սլավա Գաբրիելյանին:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում