Մահացել է Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիրը

Մահացել է Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիր Վիտալի Լեոնովիչը։
«Սա մեծ կորուստ է բնապահպանական համայնքի համար։
Վիտալի Լեոնովիչը համեստությամբ ու անկոտրում նվիրումով տարիներ շարունակ կերտում էր մի աշխարհ, որտեղ բնությունն ու մարդը կարող են ապրել ներդաշնակության մեջ։
Վիտալի Լեոնովիչի թողած ժառանգությունը շարունակվելու է ապրել անտառի, աճող ծառերի, նրա ձեռքով տնկված բուսատեսակների մեջ և, ամենակարևորը, նրա գործին հավատարիմ մասնագետների մեջ»,- գրել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Կարծիքներ