Եվրո-2020. Իտալիան առաջնության մեկնարկային խաղում խոշոր հաշվով հաղթեց Թուրքիային
Ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնությունը մեկնարկեց Թուրքիա-Իտալիա խաղով:
A խմբի առաջին հանդիպումը կայացավ Հռոմի Օլիմպիական մարզադաշտում: Խաղի մեկնարկում հավասար պայքար էր ծավալվում, սակայն 20-րդ րոպեից սկսած Իտալիան առավելություն ուներ: Արդյունավետությամբ առավելությունը իտալացիների օգտին էր: «Կապույտները» վիճակագրությամբ առավելություն ունեին 37/63 հարաբերակցությամբ: Առաջին կեսն ավարտվոց ոչ-ոքի` 0:0 հաշվով:
Երկրորդ խաղակեսի մեկնարկից Իտալիան մեծ ուժերով գրոհում էր և գոլը երկար սպասել չտվեց: Եվրո-2020-ի առաջին գնդակը ինքնագոլ էր: 53-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Դեմիրալը: Իտալիան իր առավելությունը կարողացավ նաև կրկնապատկել: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեց և գոլի հեղինակ դարձավ Չիրո Իմոբիլեն: Այսքանով չբավարարվելով` «կապույտները» գնդակի դիպուկ խաղարկումից հետո խփեցին նաև 3-րդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Լորենցո Ինսինեն:
Թուրքիա-Իտալիա` 0:3:
Իտալիայի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 16-ին` մրցելով Շվեյցարիայի հետ, իսկ Թուրքիան` Ուելսի:
Կարծիքներ