Հեծանիվը համերաշխություն է, հեծանիվը ներշնչանք է․ վարչապետի և քաղաքացիների երկրորդ հեծանվային զբոսանքը՝ Երևանում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ, որից պարզ է դառնում, որ նա դարձյալ հեծանիվ է վարել։
«Այսօր տեղի ունեցավ մեր երկրորդ հեծանվային զբոսանքը Երևանում՝ 15 կմ: Հեծանիվը համերաշխություն է, հեծանիվը ներշնչանք է, հեծանիվը հաճույք է։ Կեցցե’ հեծանիվը։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են միանալ մեր հեծանվային ակումբին, թող իրենց անուն ազգանունը, հեռախոսի համարը և հեծանիվի հետ իրենց լուսանկարն ուղարկեն [email protected] էլ . հասցեով»,- գրել է նա։
Կարծիքներ