ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով

ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով

Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700 աշակերտ):

Օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից:

Հայաստանից օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 14, Քվանտ վարժարանի 8, Ֆոտոն վարժարանի 7 և ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտներ:

Ֆիզմաթ դպրոցի 14 աշակերտներից տասնմեկն արժանացել է 2 ոսկե, 6 արծաթե և 3 բրոնզե մեդալների.

Սարգիս Առաքելյան - մաթեմատիկա, ոսկե մեդալ

Միքայել Գալստյան - մաթեմատիկա, ոսկե մեդալ

Արսեն Մակարյան - մաթեմատիկա, արծաթե մեդալ

Ալեն Ղազարյան - մաթեմատիկա, արծաթե մեդալ

Արման Ասատրյան - մաթեմատիկա, արծաթե մեդալ

Գոռ Հասրաթյան - ֆիզիկա, արծաթե մեդալ

Մարտին Խաչատրյան - ինֆորմատիկա, արծաթե մեդալ

Մհեր Քալաշյան - ինֆորմատիկա, արծաթե մեդալ

Միքայել Եղիազարյան - մաթեմատիկա, բրոնզե մեդալ

Սմբատ Պողոսյան - ֆիզիկա, բրոնզե մեդալ

Ծովակ Եգորյան - ինֆորմատիկա, բրոնզե մեդալ

Քվանտ վարժարանի 8 աշակերտներից չորսն արժանացել է 1 արծաթե և 3 բրոնզե մեդալների.

Գագիկ Գևորգյան - ինֆորմատիկա, արծաթե մեդալ

Գրիգոր Թոխյան - մաթեմատիկա, բրոնզի մեդալ

Սամվել Հարությունյան - ֆիզիկա, բրոնզի մեդալ

Ալեքս Գրիգորյան - ինֆորմատիկա, բրոնզի մեդալ

Ֆոտոն վարժարանի 7 աշակերտներից մեկն արժանացել է բրոնզե մեդալի՝ Սևադա Հարությունյան - մաթեմատիկա:

ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտներից մեկն արժանացել է բրոնզե մեդալի՝ Էմիլ Հարությունյան - ֆիզիկա:

ՀԱՊՀ ավագ դպրոցի ֆիզիկայի թիմի ղեկավար Հովսեփ Կարապետյանը մարզիչների միջև անցկացված մրցույթում արժանացել է ոսկե մեդալի:

Նշենք, որ հաղթողներին օդանավակայանում դիմավորել են նաև ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները՝ խրախուսելու նրանց հաջող մասնակցությունն օլիմպիադայում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում