Զլատան Իբրահիմովիչի հետ «Միլանը» մեկ շաբաթվա ընթացքում պայմանագիր կկնքի

Զլատան Իբրահիմովիչի հետ «Միլանը» մեկ շաբաթվա ընթացքում պայմանագիր կկնքի

Իտալական «Միլանի» շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը մեկ շաբաթվա ընթացքում ակումբի հետ նոր պայմանագիր կստորագրի:Այս մասին հայտնում է Todomercato պորտալը:

Ըստ աղբյուրի՝39-ամյա ֆուտբոլիստը և «Միլանը» համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ։

Իբրահիմովիչը 39 տարեկան է,նա «Միլանում» է խաղում 2020 թվականից,Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 16 խաղում 15 գոլ է խփել:Իր կարիերայի ընթացքում Իբրահիմովիչը նվաճել է Նիդեռլանդների (Այաքս), Իտալիայի (Ինտեր, Միլան), Իսպանիայի (Բարսելոնա), Ֆրանսիայի (ՊՍG) առաջնությունների  գավաթներն ու սուպերգավաթները: Հարձակվողը խաղում էր նաև «Մանչեսթեր Յունայթեդում», որը  հաղթանակ տարավ Եվրոպա լիգայում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում