Պուրա՞կ, չէ՛, չգիտենք դա ինչ է. Վիկտոր Մնացականյանի դիտարկումը
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենի պաշտոնակատար Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Առաջին չորս նկարը էն օրերից է, երբ մենք 2019-ին հանում էինք Նար-Դոս փողոցի մայթերի անօրինական տաղավարները (բայց և բանակցում և խնդրում և լիարժեք իրավական ուժ կիրառում ու էլ չասեմ մեզ վախեցնելու և թշնամանքի մշտական խնդիրները) և շարունակելու էինք Վարդանանցով շինանյութի շուկայի մայթերով մինչև Օղակաձև այգի, մնացած ֆոտոները արված են այսօր, Ալեք Մանուկյան-Վարդանանց (Գնունի) խաչմերուկի հարակից Հասարակական Տարածքի վրա 2 ՀԱՐԿԱՆԻ շինարարությունից! Հետաքրքիր է իմանալ ո՞վ է թույլտվությունը տվել (17.11.2021) և հետագայում ցանկալի կլիներ օրենքով պարտադրել այդ ազգանունները նշվի շինթույլտվության ցուցանակի վրա!
Ու դրանից հետո, կամ էլ Երևանից մի խոսացեք կամ Ամոթից, երկուսն էլ դուք չունեք
Պուրա՞կ, չէ չգիտենք դա ինչա»:
Կարծիքներ