«Տատու» խմբի նախկին մենակատարը քաղաքականություն է մտնում
Ռուսական «Տատու» խմբի նախկին մենակատար Յուլյա Վոլկովան մտնում է քաղաքականություն․ նա կմասնակցի «Եդինայա Ռոսիա»-ի փրայմերիզին Պետական դումայի ընտրություններում կուսակցության թեկնածուների ընտրության համար, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Իվանովսկի շրջանում կուսակցության շրջանային բաժնի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ երգչուհին արդեն իսկ ներկայացել է համապատասխան փաստաղթղթերը։ Այդ նպատակով նա անձամբ է գնացել կազմակերպչական կոմիտե։
Փրայմերիզը տեղի կունենա ամբողջ Ռուսաստանում մայիսի 24-30-ը։ Պետական դումայի ընտրությունները կկայանան այս տարվա սեպտեմբերին։
2020թ․-ին Յուլյա Վոլկովան պարզաբանել է 2014թ․-ին վերամիավորումից հետո գործընկերոջ՝ Լենա Կատինայինց բաժանվելու փասը։ Կոլեկտիվը փլուզվել է 2009թ․-ին, սական 2013թ․-ին Կատինան եւ Վոլկովան մի քանի համատեղ համերգ են ունեցել, իսկ 2014թ․-ին երգչուհիները ելույթ են ունեցել Սոչիում Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունից առաջ։ Վոլկովան պատմել է, որ դրանից հետո իրենք բազմաթիվ զանգեր, առաջարկներ, համերգների հրավերներ են ստացել։ «Ինչ-որ կենցաղային պահեր են սկսվում, եւ Լենան դուրս է գալիս ինքնաթիռից ու չի մեկնում Սլովակիա»․,- հիշել է երգչուհին։ Նրա խոսքով՝ ինքը Սլովակիայում միայնակ է ելույթ ունեցել՝ նշելով, որ գործընկերը հիվանդացել է։
Կարծիքներ