Իտալիայում տներից մեկում տեղի ունեցած պայթյունից հետո շուրջ 50 մարդ անօթեւան է մնացել

Իտալիայում տներից մեկում տեղի ունեցած պայթյունից հետո շուրջ 50 մարդ անօթեւան է մնացել

Սիցիլիա կղզու հարավային Ռավանուսա քաղաքի բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մոտ 50 մարդ ժամանակավորապես մնացել է առանց տանիքի բնակարաններին հասցված լուրջ վնասների պատճառով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ANSA-ն ՝ վկայակոչելով Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի տեղական գրասենյակը։

Նրա խոսքով՝ մի քանի ընտանիք մնացել է հարազատների ու ընկերների մոտ, տեղական իշխանությունները ժամանակավոր կացարան են առաջարկում։ Առայժմ հայտնի է դարձել, որ պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ։ Փլատակների տակ որոնողական աշխատանքները շարունակվում են․  ևս հինգ մարդ անհետ կորած են համարվում։

Նախնական տվյալներով՝ շաբաթ երեկոյան Սիցիլիա կղզու բնակելի համալիրներից մեկում գազի արտահոսքի պատճառով պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով ավերվել է երեք տուն, եւս չորսը՝ վնասվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում