Սպիտակ տունն աջակցել է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գտնում է, որ ՆԱՏՕ-ի դռները պետք է բաց մնան նոր անդամների համար: Այդ մասին հինգշաբթի լրագրողներին ասել է Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռը ՝ մեկնաբանելով Ուկրաինայի դաշինքին միանալու հնարավորությունը:
«Բայդենի վարչակազմը հավատարիմ է այն սկզբունքին, որ ՆԱՏՕ-ի դռները բաց մնան ցանկացողների համար, երբ նրանք կատարեն իրենց անդամակցության պարտավորությունները և նպաստեն եվրաատլանտյան անվտանգության ամրապնդմանը»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Ժան-Պիեռը:
Նա դրական է պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցելու ձգտումներին:
2019-ի փետրվարին Ուկրաինայի խորհրդարանն ընդունեց փոփոխություններ սահմանադրության մեջ՝ ապահովելով երկրի ընթացքը դեպի ԵՄ և ՆԱՏՕ: Ուկրաինան դարձել է ՆԱՏՕ-ի Ընդլայնված գործընկերոջ կարգավիճակ ստացած վեցերորդ պետությունը:
Կարծիքներ