Աֆղանստանի ազգային արժույթը փլուզման եզրին է՝ երկրի ակտիվների սառեցման պատճառով
Աֆղանստանի ազգային արժույթը՝ աֆղանին, ամեն օր արժեզրկվում է ԱՄՆ-ի կողմից երկրի ֆինանսական ակտիվների սառեցման պատճառով։ Այս մասին ուրբաթ՝ նոյեմբերի 19-ին, հայտարարել է Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ երկրորդ Ասիայի դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը։
«Հիմա մեր արևմտյան գործընկերները պետք է ինչ-որ կերպ լուծեն այդ հարցը։ Աֆղանին ամբողջությամբ փլուզվում է, օրինակ հենց երեկ մեկ դոլարի դիմաց աֆղանին 80-ից հասել է 95-ի։ Փողը արժեզրկվում է, եթե այն շրջանառության մեջ չէ»,- ասել է նա «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մի շարք խոշոր ընկերություններ՝ ինչպես աֆղանական, այնպես էլ արտասահմանյան, իրենց պահոցներում հսկայական քանակության ազգային արժույթ են կուտակել։ Ըստ երևույթին, նրանք չգիտեն, թե որտեղ կիրառել այն, բայց շրջանառության մեջ իրականում բավականաչափ աֆղանի չկա», – ասել է նա:
Կարծիքներ