Ովքեր էին տարածում Արցախի սահմանին զոհերի մասին սուտ լուրերը
Ինչպես հայտնեցինք, երեկ երեկոյան Արցախի սահմանին տեղի ունեցած միջադեպերի հետ կապված ՊԲ-ն հայտարարություն տարածեց, որտեղ ասվում էր, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Այնհուհետև Արցախի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ սկսեցին հերքել սոցիալական տիրույթներում հայկական կողմի զոհերի մասին տարածված կեղծ լուրերը։
Ուշագրավ է, որ քանի դեռ պաշտոնական ոչ մի տեղեկատվություն չկար, ոմանք սուտ լուրեր տարածելով շտապեցին հայտնել հայկական կողմի զոհերի մասին՝ փորձելով հանրության մեջ խուճապ առաջացնել, այդ թվում նաև քաղաքական դիվիդենտներ շահել։
Մեզ հաջողվել է պարզել, որ հայկական կողմի զոհերի մասին առաջինը սուտ սուտ տարածել են «Ադեկվատ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը և ռուս հայտնի բլոգեր WarGonzo-ն, որոնց հրապարակած գրառումները ստոերև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
Կարծիքներ