Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

 Նյու Յորքում Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ. 

Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։

 Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիան, սեպտեմբերի 19-ին ԼՂ ժողովրդի դեմ լայնածավալ ռազմական հարձակումը, որին նախորդել էր Լաչինի միջանցքի 9-ամսյա արգելափակումն ու ԼՂ լիակատար շրջափակումը, ընդգծեցին միջազգային գործընկերների կողմից կոնկրետ գործողությունների կարևորությունը։

 Ընդգծվել է տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ օրակարգին:

Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքօն գործերի նախարարությունից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում