Բոլորս միասին պետք է բուժենք մեր վերքերը. Անդրանիկ Քոչարյան
Նախօրեին մի քանի կայքերում հոդված հայտնվեց այն մասին, թե իբր իմ որդին պատերազմի ընթացքում եղել է իր հրամանատարի վարորդը և չի մասնակցել ռազմական գործողություններին: Փաստորեն այսօրինակ կայքերն այնքան են բարոյազրկվել, որ համարձակվում են պախարակել պատերազմի օրերին անմնացորդ կռված զինվորին:
Նկարներում իմ որդի Վազգեն Անդրանիկի Քոչարյանն է (առաջին նկարում ձախից երրորդը, իսկ երկրորդում՝ աջ կողմից վերևում կանգնածը), որի հրանոթը մինչև վերջին րոպեն կրակել է հակառակորդի ուղղությամբ:
Ցավով եմ նշում, որ կորուստներ ունենք նաև նկարների տղաներից:
Բոլորս միասին պետք է բուժենք մեր վերքերը՝ առաջին հերթին մերժելով այն բոլոր տխրահռչակ <լրատվականներին>, որոնք իրենց թշվառ հեղինակությունը բարձրացնելու համար փորձում են պղծել մեր զինվորների պատիվը:
Փա՛ռք մեր զինվորներին,
Փա՛ռք բոլոր զոհվածներին,
Կարծիքներ