Ավտովթարի հետևանքով դերասան Խորեն Լևոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Ագաթանգեղոսի փողոցում բախվել են դերասան Խորեն Լևոնյանի վարած «Սուզուկի» մակնիշի և Աննա Տողրամանյանի վարած «Տեսլա» մակնիշի ավտոմեքենաները։
Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի, վթարի հետևանքով կարճ ժամանակ անց «Սուզուկի»-ի վարորդ Խորեն Լևոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Նախաձեռնվել է վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։ «Տեսլա»-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած), իսկ «Սուզուկի»-ի վարորդ Խորեն Լևոնյանը եղել է սթափ։
Կարծիքներ