Անհետ կորած զինծառայողների ու գերիների ծնողների ակցիան Կառավարության դիմաց ավարտվեց. նրանք կհանդիպեն պաշտպանության նախարարի հետ
Անհետ կորած զինծառայողների ու գերիների ծնողների ակցիան Կառավարության դիմաց այս պահին ավարտվեց: Նրանք 18:00-ին հանդիպում են ունենալու Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ և հանդիպումից հետո կորոշեն իրենց անելիքները:
«Վարչապետի մամուլի խոսնակը ինչպես երեկ, այնպես էլ այսօր ասաց, որ երեխաները իրենց ծառայությունը կշարունակեն նույն ընթացակարգով, ինչպես եղել է՝ որպես Արցախ զորակոչված զինակոչիկներ: Ասաց, որ քայլեր են ձեռնարկվում նրանց բուժզննումն ու սնունդը կարգավորելու ուղղությամբ: Մենք խնդրեցինք, որ ՊՆ-ից որևէ լիազորված անձ լինի, ի վերջո կան ռազմական հարցեր, ամեն ինչ չենք կարող Մանեից պահանջել: Մանե Գեւորգյանը մեզ խոստացավ, որ ՊՆ-ից որեւէ մեկը մեզ հետ հանդիպում կանցկացնի: Անհանգստությունս այն է, որ իմ երեխան դիակների հավաքման գործողություններում մասնակցություն չունենա, խոսնակը հավաստիացրեց, որ զինվորները ազատված են դրանից»,- այս մասին նշում է զինծառայողի մայրը:
Կարծիքներ